Գլխավոր Դեսից-դենից Ի՞նչ անել, երբ ձեռքերդ վայր են իջնում… Թևաթափ ես լինում

Ի՞նչ անել, երբ ձեռքերդ վայր են իջնում… Թևաթափ ես լինում

117
0

Ընդունել, որ դու ունես սովորական մարդկային ձեռքեր, որոնք վայր իջնելու իրավունք ունեն։ Եթե ռոբոտ լինեիր՝ այլ հարց էր…

Մենք սովորել ենք մեզ մեղադրել «անկումների» համար։ Բայց նայեք սրան այլ տեսանկյունից.
🔹 Ձեռքերը թուլացան…
🔹 Ձեռքերը հանգստացան…
🔹 Ձեռքերը նորից բարձրացան։

Նույնն էլ մեր տրամադրությունն է։ Եկեք վերջապես դադարենք ամեն մի վայրկյանական տխրությունն կամ «չսիրված լինելու» մանկական վախն անվանել «դեպրեսիա»։ Եկեք դադարենք հավատալ, որ «նոն-ստոպ պոզիտիվը» նորմալ է։ Դա ՆՈՐՄԱԼ ՉԷ, որովհետև մեր ուղեղը վայրկյանում հազարավոր գործողություններ է անում, ու նա էլ ունի վերալիցքավորման կարիք։

Ձեռքերը վայր են իջնում, որպեսզի ուժ հավաքեն նոր թափի համար։ Տխրությունը գալիս է, որպեսզի մենք սովորենք ընդունել մեզ ցանկացած վիճակում։ Իսկ երջանկությունը երբեմն ուշանում է, որպեսզի մենք սովորենք տեսնել սեփական քթից այն կողմ ու դադարենք մեզ հետ վարվել որպես «թանգարանային նմուշի»։

Այնպես որ, ամեն ինչ լավ է։ Ապրում ենք առաջ… 🤍

Նոր տեսանյութ.