«Այս օրերին Հայաստանում օրակարգային է դարձել թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակում, նոր Հայաստանին Արևմուտքի ցուցաբերվելիք օգնության, ներդրումների, օժանդակության հարցը: Այդ մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցից հետո, թեև դա գուցե ավելի շատ առիթ էր, քանի որ խնդիրը ինքնին օդում, մթնոլորտում է երկար տարիներ: Կա հանրային որոշակի տարածված ընկալում, որ ներքին վերափոխումները ինքնաբերաբար պետք է առաջ բերեն արտաքին արևմտյան մեծ ներդրումներ:
Ասել, որ այս մտայնությունը լիովին իռացիոնալ է և անտրամաբանական, անշուշտ կլինի շատ սխալ: Սակայն, ընդհանուր առմամբ, ներքին վերափոխումների և արտաքին ներդրումների ուղիղ կապի իմաստով մենք թերևս թույլ ենք տալիս խորքային մի սխալ: Ընդ որում՝ այդ հարցի «բանալին», իհարկե, մի փոքր այլ կոնտեքստում, սակայն առկա էր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մեջ, որտեղ նա նշեց, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն արվելու են ոչ թե որպեսզի Եվրամիությունը կամ Արևմուտքը մեզ փող տա, այլ որովհետև այդ փոփոխությունները մեզ են պետք:
Բանալին այստեղ այն է, որ մենք մեր վերափոխումները, Հայաստանի փոփոխությունը, նոր Հայաստանի կերտումը պետք է կապենք մեր ներուժի՝ համահայկական ներուժի հետ, և ըստ այդմ՝ մեր փոփոխությունները պետք է չափենք այդ ներուժի դրսևորմամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: