Գլխավոր Լուրեր Եղանակի կանխատեսում․ Առաջիկա օրեր․ հուլիսի 29-ից օգոստոսի 3

Եղանակի կանխատեսում․ Առաջիկա օրեր․ հուլիսի 29-ից օգոստոսի 3

85
0
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում

Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում

Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1?fbclid=IwY2xjawTW7FpleHRuA2FlbQIxMABicmlkETFVbVE1SXZpdXBtMmVDUWQzc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHuaRyM1IBYSTvkv8-m1aP8Qi2d6zrQnYYxPW0XWzvQQmX0Znz2Ei7VsOep3d_aem_tubsDiBU4mL1xiZGo759kQ

Նոր տեսանյութ.