Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Քոչարյանի հարցազրույցում կային և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր. Տիգրան Քոչարյան

Քոչարյանի հարցազրույցում կային և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր. Տիգրան Քոչարյան

1731
0

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հետևում եմ ֆեյսբուքյան արձագանքներին ու հիմնականում տեսնում եմ երկու տիպի արձագանք․ ով իրեն չի սիրում, ասում ա՝ ապուշ հարցազրույց էր, ով սիրում է, ասում ա՝ թույն հարցազրույց էր։

Իրականում ճշմարտությունն, ինչպես միշտ, այդ երկու կարծիքների մեջտեղում է։

Քոչարյանի հարցազրույցում կային և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր, զգացվում էր, որ ինքը մոտ տասը տարի կտրված է եղել ներքին դաշտի տասովկեքից ու ռասկլադներից։

Բայց հիմնական միտքը տեղ հասցվեց․ ինքը պատրաստ է լինել ու լինելու է ընդդիմադիր բևեռներից մեկը։
Ու սիրեն իրեն, թե չսիրեն, իր շուրջ հավաքվելու են և՛ հին էլիտաներից ու կուսակցություններից, և՛ հետագայում ներկա իշխանություններից հիասթափվողները։

Դա փաստ է, ինչքան էլ մարդ իրեն չսիրի կամ սիրի։

Այս ամեն ինչում ես մի դրական բան եմ տեսնում։

Ներկա կառավարությունն արդեն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի ներքին և արտաքին դաշտերում լրջանալու ու խուսափի անփորձ կամ չհաշվարկված քայլեր անելուց։
Յուրաքանչյուր կոպիտ սխալ, ու քաղաքական մագնիսը, որը ներկայումս Քոչարյանն է, ևս մի խումբ հավաքելու է իր շուրջ։ Ու այսպես շարունակ։ Ու դա լինելու է անդառնալի գործընթաց։

Եվ ուրեմն՝ ի գործ, հարգելի կառավարություն, ինչպես կասեր հիմա Լենին պապին․ «Աշխատել, աշխատել, աշխատել»։