Գլխավոր Լուրեր ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին...

ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին․ Ն․ Փաշինյան

2061
0

«Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին ասաց.

«Ես այսօր պատասխանատու ասում եմ: Այդ բոլոր հատուկ ծառայությունները հայտնաբերվելու են և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:

Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, 2 ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին,- հայտարարեց վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/344497682960618/