Գլխավոր Լուրեր Ալիևը պետք է հասկանա՝ ո՛չ Փաշինյանին գովերգելը, հետո փնովելը, ո՛չ մեր ներքին...

Ալիևը պետք է հասկանա՝ ո՛չ Փաշինյանին գովերգելը, հետո փնովելը, ո՛չ մեր ներքին հակասություններն իրեն չեն հանձնի Արցախը. Ա. Հովհաննիսյան

1907
0

Ղարաբաղի հարցով Ադրբեջանի համար ցանկալի ձևակերպումը տեղ չի գտել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա է եղել Ադրբեջանի նախագահի հերթական «ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիայի» պատճառը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։

ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթակա զեկույցի նախագծում։ Պետք է նշել, իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձևերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետևանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձևակերպումները։Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ ևս:

Ալիևը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում և փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։ Դրանցից շատ ունեք»։