Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում, 18-19-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ին աստիճանաբար 3-5 աստիճանով կնվազի:
Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +28+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +22+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +29+31,
Արարատում՝ գիշերը`+12+16, ցերեկը` +30+33,
Արմավիրում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +27+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +19+24,
Արցախում՝ գիշերը` +10+15, ցերեկը՝ +23+28: