Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված «Սպիտակ» ֆիլմի թրեյլերը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:
«Այս տարի ավելի վաղ հնարավորություն եմ ունեցել կատարել «Սպիտակ» ֆիլմի երաժշտական ձևավորումը, մի դրամատիկ ֆիլմ, որը պատմում է Հայաստանում 1988-ի դեկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:
Ստորև ներկայացնում եմ ֆիլմի առաջին թրեյլերը: Մրցանակակիր ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի այս ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին, որին զուգահեռ կթողարկվի նաև սաունդթրեքը: Մյուս երկրներում ֆիլմի թողարկման ամսաթվերը կհայտնենք հաստատվելուն պես», – գրել է Թանկյանը տեսանյութին կից:
Հիշեցնենք, որ ֆիլմի թրեյլերը պաշտոնապես հրապարակվել է օգոստոսի 31-ին:
https://www.facebook.com/SerjTankian/videos/2180231735577522/