«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար` առկա են տեղեկություններ՝ այդ գումարները միանգամից են մուտք եղել հաշվին, թե տարիների ընթացքում: Ի պատասխան` Եղոյանը նախ նշեց, թե հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, ապա հավելեց. «Վարչապետը որեւէ բան հայտարարելուց առաջ հազար անգամ ստուգում է տվյալների իսկությունը եւ նոր միայն հայտարարում: Մնացածը կպարզի քննությունը»:
Մենք դիմեցինք նաեւ ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից փոխանցեցին. «Քննություն է իրականացվում. նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: