Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանն ամենաձախողված վարչապետն է. Շարմազանովի հորդորը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ամենաձախողված վարչապետն է. Շարմազանովի հորդորը՝ Փաշինյանին

7730
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ։ Հայաստանում չկա ու չի կարող լինել որևէ գործիչ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որը կարող է խոսել ՀՀ բոլոր քաղաքացիների անունից։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիայում սեպտեմբերի 19–ին, Նիկոլ Փաշինյանի խոսքին, թե «հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ, նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք», ՀՀԿ մամուլի խոսնակը կոչ արեց ժողովրդի ետևում չթաքնվել և ժողովրդի անունից կոչեր չհնչեցնել։

«Երկրորդ, եթե տեղյակ չես, ուրեմն տեղեկացնում եմ, քեզ ընտրել են ԱԺ պատգամավորները. մայիսի 1–ին չես ընտրվել, մայիսի 8–ին ընտրվել ես։ Եթե քեզ պատգամավորներն ընտրած չլինեին, դու ոչ թե մայիսի 8–ին կհռչակվեիր ՀՀ վարչապետ, այլ մայիսի 1–ին»,–նկատեց Շարմազանովը։

Մանրամասն՝ news.am