Գլխավոր Լուրեր Առաջիկայում կհարապարկվի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին ուսումնասիրությունը. Արթուր Վանեցյան

Առաջիկայում կհարապարկվի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին ուսումնասիրությունը. Արթուր Վանեցյան

2015
0

Կառավարության հերթական նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց լրագրողների միայն մեկ հարցի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն ուսումնասիրությունների վերաբերյալ:

«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի», – ասաց Արթուր Վանեցյանը՝ հրաժարվելով այս պահին ներկայացնել մանրամասներ՝ ուսումնասիրության նախնական արդյունքներից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշել էր, որ փաստեր կհարապարկեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցավծքի վերաբերյալ:

«Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին առաջիկայում կխոսենք:Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք»,-շեշտեց նա:

Արթուր Վանեցյանը ընդգծել էր, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր:

«Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,-մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել էր, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ: «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով»,- հայտարարել էր նա:

Հիշեցնեն նաև, որ Ռոբերտ Քոչարյանի որդին ՝Սեդրակ Քոչարյանը Արթուր Վանեցյան դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով զրպարտության համար փոխհատուցում և հրապարկային հերքում:

Նշենք նաև, որ ԱԱԾ տնօրենը խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել որպես արագ խոսելու հետևանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված», — հայտարարել էր Վանեցյանը: