Գլխավոր Լուրեր Ինչպես Նիկոլ Փաշինյանը յուրայինների մեջ դարձավ ոչ օտար. «Կոմերսանտ»-ի անդրադարձն ԱՊՀ գագաթնաժողովի...

Ինչպես Նիկոլ Փաշինյանը յուրայինների մեջ դարձավ ոչ օտար. «Կոմերսանտ»-ի անդրադարձն ԱՊՀ գագաթնաժողովի «գլխավոր իրադարձությանը»

2987
0

Tert.am-ը գրում է.

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը սեպտեմբերի 28-ին Դուշանբեում անցկացված ԱՊՀ գագաթնաժողովի գլխավոր իրադարձություն է համարել այն մի քանի րոպեն, որը միասին են անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուսանկարվելու արարողությանը գնալիս:

Գագաթնաժողովում բոլորը յուրային են, բոլորը բոլորին ճանաչում են, գրում է նա: Միգուցե նրանք դեռ չեն ընտելացել ՀՀ նոր վարչապետին, սակայն նա էլ նրանց մեջ այդքան օտար չէր թվում, հավելում է հոդվածագիրը:

Կոլեսնիկովը գրում է, որ երբ ԱՊՀ երկրների ղեկավարները գնալիս են եղել լուսանկարվելու, առջևից գնացել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները: ՀՀ վարչապետը հետևել է նրանց հեռավորության վրա: Այդ ընթացքում Իլհամ Ալիևը քայլելով հասել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել զրուցել նրա հետ և ոչ այն պատճառով, որ պարզապես կողք կողքի լուռ քայլելն անհարմար էր, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք ուներ, իսկ Փաշինյանը՝ լսելիք:

Նրանք այնքան են տարվել խոսելով, որ անգամ արարողության ժամանակ այբբենական կարգով կողք կողքի կանգնելուց հետո էլ շարունակել են զրուցել:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, այդ մի քանի րոպեի ընթացքում կարելի է ավելի շատ բանի մասին պայմանավորվել, քան 1.5 ժամ տևած երկկողմ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, այժմ միգուցե սարերի հետևում չէ:

Իսկ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է Վլադիմիր Պուտինին, և նրանք 5-6 րոպե ինչ-որ բան են քննարկել դեմառդեմ: Ի դեպ, Պուտինն ավելի տարված է եղել զրույցով, քան ՀՀ վարչապետը:

«Տեսնենք, թե հետո ինչ կլինի»,-գրում է Անդրեյ Կոլեսնիկովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ: