Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

1408
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ:

Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժո­ղովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ:

Կիսելով Ձեր և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ զոհված­ների հարազատներին տոկունություն և ոգու արիու­թյուն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Նոր տեսանյութ.