Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում մեկնաբանել են Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը:
«Ռուսաստանը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն: Հուսով ենք, որ Դուշանբեում կայացած զրույցը կնպաստի այդ խնդրի իրագործմանը»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական աջակցություն տրամադրել որպես ԼՂ խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ Դուշանբեում Իլհամ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ: