Գլխավոր Քաղաքական 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

1970
0

Tert.am-ը գրում է.

Այս տարվա  դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նախ պարզաբանեց՝ այցի նպատակն այսօր ԱԺ-ում քննարկված ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություն էր։  Ապա շեշտեց, որ այսօր խորհդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, բայց նեգատիվ առումով։

«ՀՀԿ-ն և, կարծես թե, ոչ միայն ՀՀԿ-ն ցույց են տվել, որ իրենք ճիշտ չեն գնահատում ՀՀ-ում հաստատված ներքաղաքական իրավիճակը։ Այս հարցով իմ կողմից կլինի քաղաքական հայտարարություն»,- ասաց նա։

Հարցին՝ նկատի ունեք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարում են փոփոխություններ արտահերթ ընտրութունների անցկացման Ձեր օրակարգի տապալման համար, վարչապետը պատասխանեց․ «Այո։ Եթե հարց էր գնում՝ ՀՀ-ում կա հակահեղափություն, թե ոչ, հիմա կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխություն են բոլոր նրանք՝ անհատապես ու քաղաքականան ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը։

Ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է, ցանկացած պատգամավոր՝ հայտարարում է, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա հակահեղափոխականության ներկայացուցիչ է, որը ցանկանում է, որ կոռուպցին համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամաբ, և մենք դա թույլ չենք տա»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետն արձանագրեց, որ վերջին քաղաքական զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նշենք, որ վարչապետ Փաշինյան այսօր ԱԺ-ում հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։