Գլխավոր Իրավական ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը դատական նիստի ժամանակ...

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը դատական նիստի ժամանակ հացադուլ հայտարարեցին

1336
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման  գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին, պահանջելով փոխել իրենց խափանման միջոցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև դատարանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, ինքը հացադուլը չի դադարեցնի:

«Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ, հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերում մեզ։ Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի՝ մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»,- ասաց Մանուկյանը:

Նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը՝ նշելով, որ մինչև չազատվի կալանքից, հացադուլը չի դադարեցնի։

Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

Նոր տեսանյութ.