Մեր թիմի բոլոր անդամները հստակ մոտեցում ունեն եւ կարծում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացի արագացումը բխում է Հայաստանի տնտեսական շահերից: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Նրա խոսքով, նախօրեին որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ նա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր մոտեցումներ ունեն այս հարցի վեերաբերյալ: «Նախ պետք է տեղեկացնեմ, որ ոչ մի տարակարծություն չկա, քանի որ մեր թիմի բոլոր անդամները հստակ դիրքորոշում ունեն այս հարցում», – վստահեցրեց Գասպարյանը:
Նշենք, որ նախօրեին Գասպարյանը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման եւ օտարերկրյա ներդրողների մտադրության միջեւ կապի բացակայության մասին: Մյուս կողմից, Փաշինյանը, ներդրումների բացակայությունը բացատրել էր ընտրությունների արագ անցկացման սպասելիքների պատճառով: