Գլխավոր Լուրեր Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ժամանել է Հայաստան (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ժամանել է Հայաստան (լուսանկարներ)

1794
0

Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ժամանել է Հայաստան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կանադայում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝ օդանավակայանից լուսանկար հրապարակելով։

Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

Բացի Տրյուդոյից, գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ևս 25 պետության ղեկավարներ։

Տրյուդոն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոյին։

Այնուհետև կուղևորվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։

Վարչապետ Տրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին:

Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստում։

Տրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Կանադայի վարչապետի հոկտեմբերի 11-ի օրակարգը կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վարչապետների ընթրիքին մասնակցությամբ։

Նշենք, որ գագաթնաժողովի մեկնարկը տրվելու է վաղը։

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։

RA Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan (L) welcomes the Prime Minister of Canada Justin Trudeau (R) at the ‘Zvartnots’ international airport of Yerevan, Armenia
RA Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan (L) welcomes the Prime Minister of Canada Justin Trudeau (R) at the ‘Zvartnots’ international airport of Yerevan, Armenia