«Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը: Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ. Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին:
Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենսդրական նախագիծը: Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի ընդունել այդ կարևոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին, ըստ ամենայնի՝ այո:
Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է 53 ձայն: Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչև նորընտիր պառլամենտի առաջին նիստը:
Չնայած մշտապես քվորումի խնդիր ունեցող պառլամենտն այդ ընթացքում, թերևս, կմատնվի ամբողջական պարապուրդի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: