ԱՄՆ հեռացող դասպանի հայտարարությունը կարող եք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, ըստ որի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ:
«Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք եւ չեմ կարծում, թե դա որեւէ փոփոխություն է կրել»,-հայտարարեց Փաշինյանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...