Tert.am-ը գրում է.
Բելառուսն ու Ադրբեջանը բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են պատրաստում: Այդ մասին լրագրողներին ասել է Մինսկում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքում, գրում է belta.by-ն:
Այսօր երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:
«Ամենակարճ ժամկետներում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- ասել է Ալիևը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...