Գլխավոր Իրավական Իրանից Հայաստան ժամանած քաղաքացու մարմնից 42 գրամ «ափիոն» է դուրս հանվել. ՊԵԿ

Իրանից Հայաստան ժամանած քաղաքացու մարմնից 42 գրամ «ափիոն» է դուրս հանվել. ՊԵԿ

1151
0

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արդյունքում վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն «ափիոն» տեսակի թմրանյութ է:

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: