Գլխավոր Լուրեր Պատահարներ Շիրակի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և «ԿՌԱԶ»-ը. գնացքում եղել են մեծ...

Շիրակի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և «ԿՌԱԶ»-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

1386
0

Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են 46-ամյա Արթուր Խ.-ի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վ.-ի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КрАЗ-ի վարորդը, ով պետք է ճանապարհը չանցներ, մինչև մարդատար գնացքը կանցներ։