Գլխավոր Քաղաքական 2019 թ. բյուջեի նախագիծը հետընթացի բյուջե է. Էդուարդ Շարմազանով

2019 թ. բյուջեի նախագիծը հետընթացի բյուջե է. Էդուարդ Շարմազանով

1011
0

Հաշվի առնելով, որ առաջարկվող բյուջեի բովանդակային մասը, սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն բյուջե, սրանով տնտեսությունը ոչ թե զարգանում է, այլ հետընթաց է ապրելու, ես դեմ եմ քվեարկելու 2019 թվականի բյուջեի նախագծին:

Այս մասին նոյեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ՀՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ նշեց, որ, նրա կարծիքով, բյուջեի այս նախագիծը ուղղված չէ աշխատատեղերի եւ ներդրումների ավելացմանը, այլ կհանգեցնի հակառակ գործընթացին: Նրան աջակցեցին իր կուսակիցները` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ պատգամավոր Արմեն Աշոտյանը: