Գլխավոր Լուրեր Պատահարներ Բուսաբանական այգու մոտ «Մերսեդեսը» բախվել է վերամբարձ կռունկին. Կան զոհեր

Բուսաբանական այգու մոտ «Մերսեդեսը» բախվել է վերամբարձ կռունկին. Կան զոհեր

1245
0

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.) բախվել է ճամփեզրին կայանած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկին (վարորդը՝ Լ. Ա.): Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղեւորի դի եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ հոսանքազրկել ավտոմեքենան: