Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային «Փաշինյանն իր թիմում ոչ ոքի չի վստահում». Աշոտյանը խոստանում է դռնեռուռ հանդիպել...

«Փաշինյանն իր թիմում ոչ ոքի չի վստահում». Աշոտյանը խոստանում է դռնեռուռ հանդիպել ընտրողների հետ (վիդեո)

1408
0

Քարոզարշավի ընթացքում օգտագործելու եմ բոլոր օրինական հասանելի միջոցները՝ ինտենսիվ շփում լրատվամիջոցների հետ, հացազրույցներ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:

«Օգտագործելու եմ ցանցային հարթակը, հատկապես ֆեյսբուքը: Բուն շփումը ընտրողների հետ կազմակերպելու եմ դռնեդուռ սկզբունքով: Փորձելու եմ այցելել մարդկանց բնակարաններ, մտերմիկ զրույցի բռնվել, լսել նրանց ու բացատրել, թե ինչ կարող եմ տալ ես եւ իմ քաղաքական թիմը: Ակտիվ կմասնակցեմ նաեւ հեռուստաբանավեճերի, արդեն բազմաթիվ հրավերներ կան: Կլինեմ շատ ներկայացված, շատ հասանելի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն տրված ամեն մի ձայնը հաշվելու է 1-ը 10-ի հարաբերակցությամբ:

«Ինձ թաղի դեպուտատ չհամարեք, ասֆալտ փռել չեմ խոստանալու, շինթույլտվություն ստալա չեմ խոստանալու: Լոկալ հարցեր լուծել չեմ կարող: Այն հարցերը, որոնք քաղաքապետարանի, կառավարության պասիվության հետեւանք են, այ դա խոստանում եմ, որ եթե կառավարությունը չկատարի իր պարտքը ձեր հանդեպ, այդ դեպքում իմացեք, որ ԱԺ-ում ունեք ձեր բարձրախոսը»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:

Նա անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նշելով. «Փաշինյանը երկու օր առաջ ասում էր, որ չի գնալու արձակուրդ ընտրարշավին, հետո հաշվի առավ մեր դիտողությունները, մեր քննադատությունն ու ահազանգերը, որ վարչական ռեսուրս է օգտագործում որպես վարչապետ, արդեն գրառում կատարեց, որ գնում է արձակուրդ: Որքան էլ հեգնում ու ծաղրում են մեր քննադատությունը, տեսեք, որ անգամ վարչապետը ստիպված եղավ ընդունել մեր քննադատությունը եւ գնալ արձակուրդ: Սա նշանակում է, որ նա իր թիմում ոչ ոքի չի վստահում, շատ լավ գիտի, որ բացի իրենից այնտեղ չկա երկրորդ, երրորդ համար: Նա մտածում է, որ եթե ինքը չվարի քարոզարշավը, իր գործերը լավ չի գնա»:

Մեկնարկում ենք քարոզարշավը։Թիվ 4 ընտրատարածք։Գրեք ինձ ձեր հարցերը, ձեր առաջարկությունները։Շնորհակալ կլինեմ ձեր աջակցության համար։#vote1 #voteAshotyan

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 25 ноября 2018 г.