Գլխավոր Իրավական Վալերիյ Օսիպյանը ցուցմունք է տալիս ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստին

Վալերիյ Օսիպյանը ցուցմունք է տալիս ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստին

821
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստում որպես տուժող ներկա է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դատարանի դահլիճում որևէ  մեկի հետ բարեկամական և ազգակցական կապ չունի:

Դատավոր Մեսրոպ Մակյանը Օսիպյանին առաջարկեց ներկայացնել գործի շրջանակներում այն ամենը, ինչ իրեն հայտնի է:

ՀՀ ոստիկանության պետը գործի շրջանակներում մանրամասն ներկայացրեց այդ օրերի իրադարձությունները:

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:

2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում: