Գլխավոր Տնտեսական ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանեց 10 միլիոն դրամ գումարի չափով

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանեց 10 միլիոն դրամ գումարի չափով

886
0

Tert.am-ից տեղեկանում ենք․

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանեց 10 միլիոն դրամ գումարի չափով:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների սահմանված ժամկետները խախտել է:

Ընկերության կողմից պարզաբանվել է, որ սահմանված ժամկետների խախտման հիմնական պատճառ են հանդիսացել նոր համակարգերի կառուցման աշխատանքները երրորդ կողմի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացումը, որին նախագծի ընթացքում տրամադրվել են միայն միացման սխեմաներ և կապալառու կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ժամկետները:

Մինչդեռ ըստ հանձնաժողովի՝ ընկերության կողմից դիմող անձին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը, և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան:

«Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքով խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ: Ինչ վերաբերում է ընկերության հիմնավորումներին, ապա դրանք կաննոների 16-րդ և 19-րդ կետերով սահմանված ժամկետի խախտման հիմնավորման օբյեկտիվ պատճառ հանդիսանալ չեն կարող»,-նշված է նախագծում:

Ի դեպ, ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: