Փետրվարի 6-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։
Վերջինս աղմուկ է բարձրացրել, ու հարձակում իրականացրած անձինք դիմել են փախուստի։
Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...