Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ»․ Ներսի ու դրսի դիլեման՝ ընդդեմ հեղափոխության էվոլյուցիոն տրանսֆորմացիայի

«Ժամանակ»․ Ներսի ու դրսի դիլեման՝ ընդդեմ հեղափոխության էվոլյուցիոն տրանսֆորմացիայի

1404
0

 

«Ընդդիմությունը խորհրդա­րանո՞ւմ է, թե խորհրդարանից դուրս: Այս հարցը Հայաստանի հանրությանն ուղեկցում է խորհրդարանի ընտրությունից հետո, և դատելով խորհրդա­րանից դուրս քաղաքական հա­վակնություն ունեցող սուբյեկտների առատությունից ու նաև ֆինանսական ռեսուրսնե­րի որոշակի առատությունից՝ այդ հարցը շարունակելու է հնչել շատ երկար ժամանակա­հատված:

Այն, որ ընդդիմության հարցը հանրային-քաղաքական օրա­կարգի առաջնային հարցերից է, միանգամայն հասկանալի է և տրամաբանական: Հեղափոխական իրավիճակից քաղա­քական զարգացման էվոլյուցի­ոն, համակարգային վիճակի անցումը հնարավոր է միայն ընդդիմության ձևավորման զուգահեռ գործընթացով, որը թույլ կտա ստեղծել մրցակցա­յին քաղաքական համակարգ:

Մյուս կողմից, սակայն, ներսում, թե դրսում հարցադրումը կամ առաջ քաշվող դիլեման ակնհայտորեն ունեն մեկ հիմնա­կան շարժառիթ՝ հանրությանը բերել համոզման, որ ընդդիմությունը դրսում է, այն ձևավորվելու է դրսում: Պատահական չէ, որ հենց դրսից է գալիս հար­ցադրումների տեսքով այդ դի­լեման, և եթե դա չէ դրա միակ նպատակը, ապա ներսի և դրսի փոխարեն՝ հարցադրում­ները կլինեն շատ կոնկրետ գա­ղափարական, որակական, հայեցակարգային նշաձողերի շուրջ, ոչ թե ներսի և դրսի:

Ներսում կամ դրսում գտնվելը չէ, որ կանխորոշում է ընդդի­մություն լինել-չլինելը: Ընդդի­մությունը միշտ ներսում է՝ հան­րության ներսում, հանրային, քաղաքական կյանքի օրակար­գերում, և այդ օրակարգերից ընդդիմություն է դուրս գալիս այն ուժը, որը հանրությանն առաջարկում է դրանց առավե­լագույն արդյունավետ սպասարկման տարբերակներ, մո­տեցումներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարա­ժամկետ: Դա է պարզ բանաձևը, որը պարզունակ դիլեմանե­րով նենգափոխելը կարող է հանգեցնել մի հետևանքի՝ քա­ղաքական զարգացման տրամաբանության նենգափոխման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: