Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» մասնակցությամբ: 3:1 հաշվով հաղթեց Արքայական ակումբը: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրիմերայում:
16-րդ րոպեին հաշիվը մկրատաձեւ գեղեցիկ հարվածով բացեց «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մի քանի րոպե անց վերականգնեց հավասարությունը: Սակայն իսպանացի Սերխիո Ռամոսի եւ ուելսցի Գարեթ Բեյլի գոլերը ապահովեցին հյուրերի առավելությունը: Բեյլը 100-րդ գոլը խփեց մադրիդյան թիմում: Նա «Ռեալում» է 2013 թվականից:
«Ռեալը» 45 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ 1 միավոր գերազանցելով «Աթլետիկոյին», որը նահանջեց երրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» 22 խաղից հետո ունի 50 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Աթլետիկո» – «Ռեալ»՝ 1:3
Անտուան Գրիզման, 25 – Կազեմիրո, 16, Սերխիո Ռամոս, 42, 11մ, Գարեթ Բեյլ, 74
Հեռացում՝ Թոմաս Պարթի («Աթլետիկո»), 80, երկրորդ դեղին քարտ
https://streamable.com/u99gm
https://streamable.com/mk2wv
https://streamable.com/0o671