Գլխավոր Պաշտոնական ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

757
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը:

«Համանախագահները Երևան են ժամանել տարածաշրջանային այցով: Արդեն հանդիպել են նախարարի հետ, որից հետո հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նշեց, որ Երևան այցից հետո համանախագահներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը: