Գլխավոր Լուրեր 2 ամիս անց կունենանք օրհներգի նոր տարբերակ, որը կհանձնվի հանրության դատին, բայց...

2 ամիս անց կունենանք օրհներգի նոր տարբերակ, որը կհանձնվի հանրության դատին, բայց չի մտցվի ԱԺ օրակարգ․ Ա. Սիմոնյանը հայտարարում է օրհներգի բառերի մրցույթ (տեսանյութ)

1090
0

Իմ կողմից ստեղծվել է նոր օրհներգի մշակման աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են շատ հայտնի և պատկառելի մարդիկ՝ Տեր Ասողիկ, Դանիել Երաժիշտ, Արամ Սաթյան, Էդվարդ Միլիտոնյան, Նիկոլայ Կոստանյան, Արմինե Գրիգորյան, Հենրիկ Հովհաննիսյան, Ֆելիքս Բախշյան, Դավիթ Գյուրջինյան, Ալեն Սիմոնյան, հնարավոր է՝ կազմը համալրվի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

«Աշխատանքային խումբը հայտարարում է մրցույթ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի բառեր գրելու վերաբերյալ։ 2 ամիս անց այս խումբը կամփոփի մրցույթի արդյունքները և կներկայացնի օրհներգի նոր տարբերակը, որը, սակայն, չի մտցվելու ԱԺ օրակարգ, այն կմնա հայ ժողովրդի մտքում։ Երբ ժամանակը գա, մենք այդ թեմային նորից կվերադառնանք»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ մրցույթը տևելու է 2 ամիս և ավարտվելու է ապրիլի 30-ին, մասնակցելու համար ցանկացողները կարող են իրենց տարբերակները ուղարկել [email protected] էլ․հասցեին կամ ուղարկել Բաղրամյան 19՝ Ալեն Սիմոնյանի գրասենյակ, ինչպես նաև հնարավոր է այն տանել կամ ուղարկել Արամ Խաչատրյանի թանգարան։

https://www.facebook.com/simonyanalen/videos/1935653999894980/