Գլխավոր Լուրեր Մամուլ ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները

ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները

7030
0

Tert.am-ը գրում է.

Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հզր 800 դրամ:

Tert.am-ը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հիման վրա հաշվարկել է, թե որքան է կազմում ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը:

ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 20.00 :

ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող երկրորդ պաշտոնյան ՀՀ վարչապետն է, ում աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել 19: Այսինքն, ՀՀ վարչապետի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 256 հզր 660 դրամ:

Ամենաբարձր վարձատրվող երրորդ պաշտոնյան ՀՀ Ազգային ժողովի նախագահն է, ում դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 18: Այսինքն` ՀՀ ԱԺ նախագահն ամսական ստանում է 1 մլն 190 հզր 520 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։