Գլխավոր Քաղաքական Սիրո և համերաշխության հեղափոխությունը թուլություն անվանելը վտանգավոր մոտեցում է։ Փաշինյանը պատասխանել է...

Սիրո և համերաշխության հեղափոխությունը թուլություն անվանելը վտանգավոր մոտեցում է։ Փաշինյանը պատասխանել է Սեֆիլյանին

7452
0

Երեկ Ժիրայր Սեֆիլյանը նամակ էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Եվ ահա այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում,  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի իրեն ուղղված նամակի հետ կապված հարցին՝ վարչապետը նշեց. «Սիրո և համերաշխության հեղափոխությունը թուլություն անվանելը վտանգավոր մոտեցում է»։

Ըստ նրա, քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն արդեն իսկ սկսել է և շարունակվելու է։

«Ուզում եմ մի բան հստակ արձանագրել՝ չի կարելի բռնության սպառնալիքներով կամ բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Եվ ես հույս ունեմ, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ»: