Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ բուհի կողմից ընտրված անդամներին կանչում են ԱԱԾ ու...

«Ժամանակ». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ բուհի կողմից ընտրված անդամներին կանչում են ԱԱԾ ու խիստ հրահանգում քվե­արկել Արամ Սիմոնյանի պաշտոնանկության օգտին

1324
0

«Փետրվարի 28-ին նշա­նակված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկ­տոր Արամ Սիմոնյանի պաշ­տոնանկության կազմակեր­պումն է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշա­նակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը: Մեր տեղե­կություններով՝ բուհի կող­մից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն և ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհր­դի նիստի ժամանակ քվե­արկել Սիմոնյանի պաշտո­նանկության օգտին:

Իր հերթին, Սիմոնյանն էլ է հանդիպում է խորհրդի ան­դամներին և հորդորում չվախենալ ճնշումներից ու քվեարկել ըստ իրենց հա­մոզմունքների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: