Գլխավոր Լուրեր Արամ Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չլինելու մասին

Արամ Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չլինելու մասին

1339
0

168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Սակայն հանդիպմանը ներկա չէ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը նախկինում միշտ ներկա էր լինում նման հանդիպումների ժամանակ։

168.am-ը Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ներկա չէ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Դա տնտեսագետների հետ, և ոչ միայն՝ Համալսարանի, հանդիպում-գիտաժողով է։ Այո, ներկա չեմ այդ հանդիպմանը, դե, օրենքն է այդպես՝ ոչ բոլոր հանդիպումներին եմ ես լինում»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Հարցին՝ այսինքն՝ որևէ խնդիր չկա՞, հնարավո՞ր է՝ հանդիպման ավարտին հանդիպի վարչապետին, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ խնդիր չկա:

«Վերջում չեմ հանդիպելու, մեր պրոռեկտորներն են, դեկանի հետ միասին, գնացել հանդիպմանը»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտորը։

Զվարթ Խաչատրյան