Գլխավոր Լուրեր Հայաստանը վերազինվելու է շատ խիստ: Ռուսական առաջին Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կժամանեն հաջորդ...

Հայաստանը վերազինվելու է շատ խիստ: Ռուսական առաջին Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կժամանեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան

708
0

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաֆունկցիոնալ Սու 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը՝ չորս օդանավ, Հայաստանին կմատակարարի 2020 թվականի սկզբին: Տոնոյանը հայտարարել է, որ կա նաև այդ օդանավերի գնումը շարունակելու ծրագիր: Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Երևանն արդեն փոխանցել է օդանավերի գնի առաջին տրանշը, ինչը նշանակում է, որ Երևանը դրանք ձեռք է բերում կանխիկ: Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր, սպառազինությունը գնելու է Ռուսաստանից և «զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ»:

Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, անշուշտ, համահունչ է Հայաստանի նոր պաշտպանական քաղաքականությանը, որտեղ շեշտադրվում է պաշտպանողական մարտավարությունից հարձակողականի անցնելու հանգամանքը: Սա իհարկե ունի իր մեծ ռազմա-քաղաքական նշանակությունը թե՛ պատերազմի սպառնալիքը զսպած պահելու, թե՛ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ թիկունք ապահովելու տեսանկյունից: Ի հերթին, բնականաբար, շատ կարևոր է, որ այդ թիկունքն էլ ունենա ամուր տնտեսական հենարան և այստեղ է, որ կանխիկ գնման հանգամանքը թվում է փոքր, սակայն շատ կարևոր տարր է: