Գլխավոր Քաղաքական Վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի...

Վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ. Հրանտ Բագրատյան

1307
0

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին: Նա, մասնավորապես, գրել է.

«Պեկինում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։

Ի դեպ, սրա հետ կապված, չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար, Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ Վերջինս պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ»։

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2241353329255506