Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 28-ին, ժամը 14:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյանի պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան վերին հատվածով բախվել է թունելի առաստաղին՝ վնասելով այն, թունելի երկաթյա կառուցատարրերը կախվել են, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ:
Փրկարարներն ապամոնտաժել են կառուցատարրերը՝ մոտ 8 գմ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...