Դոմինիկյան Հանրապետության բնակիչ յոթնամյա Ֆրանկլին Միզեսը զոհվել է այն պատճառով, որ փորձել է բեմի վրա կրկնել ռեփեր Bad Bunny-ի տեսահոլովակային տեսարանները։ Բժիշկները մի քանի օր պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, փրկել չեն կարողացել, քանի որ այրված է եղել նրա մարմնի մաշկի 60 տոկոսը։
Պարզվել է, որ Ֆրանկլինը իր տասնմեկ ու տասնչորս տարեկան քույրերի հետ հրդեհ է սարքել Սանտո Դոմինգոյում գտնվող իրենց տանը, ցանկանալով կրկնել ռեփերի տեսահոլովակային տեսարանը, սակայն այրվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Այսպես, Bad Bunny-ի տեսահոլովակում աղջիկը դյուրավառ հեղուկ է լցնում թանկարժեք մեքենայի վրա ու այն հրկիզում, իսկ ռեփերն էլ պարում է այրվող սպորտային թանկարժեք մեքենայի ֆոնին։
Երեխաներն էլ տանը դյուրավառ հեղուկ վառելիք են հայտնաբերել, տարել են բակ ու հրդեհ սարքել, սակայն յոթնամյա տղայի պարը ավարտվել է ողբերգությամբ։