Գլխավոր ՇոուԲիզ Թել Ավիվում մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ

Թել Ավիվում մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ

2246
0

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 17 երկրի ներկայացուցիչ:

Մասնակիցներից միայն տասը կստանան եզրափակիչի ուղեգիր:

«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի որոշմամբ, այս երեկո ելույթ կունենան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները: Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: