Գլխավոր ՇոուԲիզ Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

3437
0

Tert.am-ից տեղեկանում ենք․

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները, հաղորդում է РБК-ն:

Նման որոշումն ընդունվել է կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների առնչությամբ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել:

Հիշեցնենք, որ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել: