Գլխավոր Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

1225
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այցի ընթացքում լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Քննարկվելու են առաջիկա քայլերն ու ծրագրերը, բայց  մանրամասներ չեմ կարող հայտնել այս պահին»,- ասաց Նաղդալյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն ենՌուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին ևԱՄՆ–ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Նոր տեսանյութ.

This error message is only visible to WordPress admins

Cannot collect videos from this channel. Please make sure this is a valid channel ID.

Error: No videos found.

Make sure this is a valid channel ID and that the channel has videos available on youtube.com.