Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն ևս մեկ գործ է հարուցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին փոխղեկավար, իրավաբան Անդրեյ Պորտնովը:
Այս անգամ Պորոշենկոյին մեղադրում են «Кузня на Рыбальском» գործարանի վաճառքի ժամանակ 300 մլն դոլար ծավալով հանցավոր եկամուտների օրինականացման մեջ:
Սա արդեն երրորդ քրեական գործն է, որը հարուցվում է նախկին նախագահի դեմ: Չորեքշաբթի տեղեկություն էր հայտնվել, որ նրան կասկածում են էներգետիկայի ոլորտում առաջատար ընկերությունում պաշտոնների բաշխման գործում պաշտոնի և ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ:
Դրանից մեկ օր առաջ Պորոշենկոյին մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության մեջ՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:
Պորոշենկոն նաև վկա է հանդիսանում Եվրամայդանի ժամանակ մարդկանց մահվան մասին քրեական գործով: