Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, կոչ կանեմ նախ մտածել և...

Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, կոչ կանեմ նախ մտածել և հետո նոր խոսել. Դանիել Իոաննիսյան

388
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։

Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իոաննիսյանը մեղադրել էր Վանեցյանին քրեական հեղինակությունների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:

Ի պատասխան ԱԱԾ տնօրենն ասել էր. «Ծիծաղ է առաջացնում պարոն Իոաննիսյանի հայտարարությունը, խորհուրդ կտամ՝ հանգիստ նստի տեղը»:

Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։ Այսինքն մարդ, ով այսօր…

Gepostet von Daniel Ioannisyan am Freitag, 24. Mai 2019