Գլխավոր Դեսից-դենից Տարօրինակ բայց փաստ՝ բրազիլուհին կամուսնանա ինքն իր հետ

Տարօրինակ բայց փաստ՝ բրազիլուհին կամուսնանա ինքն իր հետ

1788
0

Բրազիլիայի բնակչուհին կդառնա այդ երկրում առաջին կինը, ով կամուսնանա ինքն իր հետ։ Ամուսնության արարողությունը տեղի է ունենալու առաջիկա կիրակի՝ Բելու Օրիզոնտի քաղաքում, որը գտնվում է Բրազիլիայի արևելքում և հեռարձակվելու է 38-ամյա կնոջ սոցկայքային էջով։ Նրան պսակադրության խորանի մոտ ուղեկցելու է վերջինիս դուստրը։

Տեղի լրատվամիջոցները նշում են, որ արարողությունը խիստ խորհրդանշական բնույթ է կրելու, քանի որ բրազիլական օրենսդրությունը սոլոգամ ամուսնություններ չի գրանցում։ Ապագա նորահարսը նաև որոշել է, թե ամուսնությունը խորհրդանշող ինչ սիմվոլ է կիրառելու։ Ամուսնական մատանու փոխարեն նա դաջվածք է անելու թիթեռի թևերով կնոջ տեսքով։ Այդուհանդերձ, այս յուրօրինակ արարողությունից հետո նախատեսվում է ճոխ հյուրասիրություն հարսանեկան ավանդական մեծ տորթով հանդերձ։

Ապագա հարսը նաև ասել է, որ այս արարողությունից հետոլ էլ կշարունակի բաց լինել հարաբերությունների համար։

Նոր տեսանյութ.