Գլխավոր Լուրեր Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել 2 հազարից ավելի հայ...

Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել 2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառեր

937
0

Ադրբեջանական հաքերները մայիսի 28-ի առիթով հարձակում են իրականացրել և հրապարակել «Ֆեյսբուք»-ի 2 հազարից ավելի հայ օգտատերերի լոգին եւ գաղտնաբառեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք »-ի իր էջում:

«Դեռ շատերը կոտրած չեն, այնպես որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում: Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը»,-տեղեկացրել է Մարտիրոսյանն ու ներկայացրել այդ ցուցակը(http://bit.ly/2QBsaBz):

Մարտիրոսյանը խորհուրդ է տվել փոխել նույնիսկ այն գաղտնաբառերը, որոնք օգտագործվել են այլ տեղ: Հիմնականում կոտրել են mail.ru-ից օգտվողների էջերը, որը տարածված է Հայաստանում:

Իսկ եթե արդեն գաղտնաբառը կոտրել են, ապա Մարտիրոսյանն առաջարկում է «Ֆեյսբուք»-ից դուրս եկած վիճակում մտել հետևյալ հղմամբ՝  https://facebook.com/hacked եւ փորձել վերականգնել: Փորձագետը նաև հորդորել է նամակներով եկած հղումները չբացել: