Hetq.am-ը գրում է․
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ խոսնակը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազվում է համապատասխան արձանագրություն։
Տեղեկացնենք, որ Թուխիկյանն այս պահին ԱԺ նիստերի դահլիճում է։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...