Գլխավոր Քաղաքական Սարդարապատում Արա Բաբլոյանի բացակայությունը թյուրիմացություն էր. Նիկոլ Փաշինյան

Սարդարապատում Արա Բաբլոյանի բացակայությունը թյուրիմացություն էր. Նիկոլ Փաշինյան

4999
0

Tert.am-ը գրում է․

Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը:

«Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել՝ թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու։ Իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի հետ կապված միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կային: Նրա խոսքով՝ շտկումներ կլինեն:

«Այդ միջոցառումը, ընդհանուր առմամբ ընդունելի և հասկանալի լինելով՝ մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ և թյուրիմացություններ ուներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում որոշ շտկումներ կլինեն»,- եզրափակեց նա:

Շարունակությունը կարդացեք այստեղ: